Իսրայելի ԱԳՆ-ը 2021 թվականի փետրվարից Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին Թուրքիայում դեսպան է նշանակել, գրում է Times of Israel-ը։
2018 թվականին Թուրքիան հետ էր կանչել Իսրայելից իր դեսպանին եւ արտաքսել Իսրայելի դեսպանին՝ ի նշան բողոքի Գազայի հատվածի սահմանային անկարգություններին Իսրայելի արձագանքի դեմ, որոնց հետեւանքով տասնյակ պաղեստինցիներ էին սպանվել:
Երկու կողմերն էլ անցյալ ամիս հայտարարել են, որ լիովին կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները երկու տարվա դանդաղ հաշտեցումից հետո, որն այս տարի նկատելիորեն արագացել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների շնորհիվ:
Նշանակման համար կպահանջվի կառավարության վերջնական հաստատումը, եւ քանի որ սա անցումային կառավարություն է, գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարայի հավանությունը:





























