Թուրքական Is Bankasi եւ DenizBank բանկերը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել են, որ դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը։
«Այո, սեպտեմբերի 16-ին որոշում է կայացվել դադարեցնել «Միր» քարտերի սպասարկումը»,- հայտնել են Is Bankasi-ի տեղեկատվական կենտրոնից։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ որոշումը Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների հետ կապված է կայացվել։



























