Վրաստանի ԱԳՆ համախարհային հանրությանը կոչ է անում «կոշտ կերպով դատապարտել Աբխազիայում տեղի ունեցածի նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտարարել է այդ երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Ինչպես հայտնել է Կալանդաձեն, «մարդիկ, ովքեր գտնվում են միջազգային դիտորդների կարգավիճակում, կոպտորեն խախտում են Վրաստանի օրենսդրությունը»։
Նշենք, որ Աբխազիայում այսօր կայացել են արտահերթ նախագահական ընտրություններ։
Աբխազիայի նախագահի պաշտոնին են հավակնում հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր գործիչ Ռաուլ Խաջիմբան։
Արտահերթ ընտրություները նշանակվել էին երկրի նախկին նախագահ Սերգեյ Բաղափշի մահվանից հետո։




























