Ռուսաստանի եւ Հայաստանի գործարարները բիզնես խորհուրդ կգործարկեն: Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Նաեւ պետական ​​կառավարման ռազմավարական զարգացման կենտրոն կստեղծվի:

Ընդ որում, փոխնախարարը շտապեց պարզաբանել, որ Գործարար խորհուրդ նախկինում էլ է գոյություն ունեցել։ «Պարզապես հիմա դրա աշխատանքը կակտիվանա։ Մենք ազդակներ կստանանք խնդիրների մասին եւ կաշխատենք դրանց ուղղությամբ՝ մեր երկրներում բիզնես մթնոլորտի բարելավման համար»,- պարզաբանել է Վոլվաչը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման դաշնային կորպորացիան պատրաստ է այդպիսի աջակցություն ցուցաբերել փոքր բիզնեսին, որոնք չունեն բավարար ռեսուրսներ գործարար կապեր գտնելու եւ հաստատելու համար: Փոխնախարարը նշել է, որ, որպես կանոն, այդպիսի ռեսուրսներ ունեն միայն խոշոր ընկերությունները։