Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նախօրեին՝ սեպտեմբերի 19–ին, առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ՄԻՊ–ի գրասենյակից, Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ հատուկ անդրադարձ կատարելով կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումներին, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը:
Պաշտպանը պատասխանել է նաեւ գործընկերների հարցերին եւ ներկայացրել մարդու իրավունքների պատշպանության ներկայիս իրավիճակը Հայաստանում։





























