Թեթրը զրուցել է  Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից;

-Խոսակցություններ կան, որ դուք կարող եք Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության դեպքում վարչապետ նշանակվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը:

Ոչ մի կերպ չեմ մեկնաբանի: Բազմաթիվ անգամ մեկնաբանել եմ. չկա նման բան:

-Իսկ եթե Ձեզ առաջարկե՞ն:

Եկեք եթեներով չխոսենք: Բայց մի բան էլ ասեմ, քաղաքապետ դառնալու սարսափելի երազանք, ցանկություն չեմ ունեցել: Մեկ տարի առաջ եթե ինձ հարցնեին… լավ, էդ չեմ ասում: Դե ուրեմն, պատասխանում եմ` հումորով եմ վերաբերվում, չկա նման բան:

«Կրկին թղթակցի հարցին ի պատասխան քաղաքապետն ասել է, որ կառավարության գործունեությունը  «տարբեր ձեւով» է գնահատում: Կարապետյանը հրաժարվել է ավելի մանրամասնել, թե ինչ նկատի ունի  «տարբեր ձեւեր» ասելով», - գրում է  «Հայկական ժամանակ»-ը: