Թերթը գրում է, որ ՀՀ կառավարության մերձ շրջապատից օրերս հայտնի է դարձել, որ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի այս տարի:

«ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարկի ճակատագիրը կապված է հենց այդ էներգաբլոկի հետ: Վարկի պայմանագիրը կնքնվել է 1993թ., դրա գումարը կազմում էր 57.4 մլն դոլար, իսկ վարկատուն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն էր: Հիշեցնենք, որ այդ շինարարությունը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին` 1987-ին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո կանգ էր առել:

Կատարված հաշվարկների հիման վրա կանխատեսվում է, որ վարկի հիման վրա կանխատեսվում էր, որ վարկի գումարը բավարար կլինի այն ավարտելու համար, եւ հահաստանցու համար կդառնա իրականություն փակված ատոմակայանի պայմաններում շուրջօրյա հոսանքի մատակարարումը:

Բայց 1996թ. բոլոր գումարներն արդեն վատնված էին, իսկ էներգաբլոկը հեռու էր պատրաստ լինելուց: Դատախազության եւ ֆինանսների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էին Հայաստանի պատմության մեջ  թերեւս ամենածավալուն հուրացումները, գնումների ոչ նպատակային ծախսումները եւ այլ տիպի չարաշահումներ:

Ստուգման արդյունքում բացահայտվել է 1 մլն դոլար գումարի եւ 345 տոննազ կաթսաագրեգատների սարքավորումների պակասուրդ: Այս խախտումների հիման վրա  դատախազությունը հարուցել է մի շարք քրեական գործեր եւ պատասխանատվության ենթարկել տարբեր պաշտոնյաների »,- գրում է  «Առավոտ»-ը: