Չինաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին հրադադարի եւ խաղաղ կարգավորման կոչ է անում։ Այսպես է Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը Դոնբասում հանրաքվեների եւ մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանում չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ից, մասնակի մոբիլիզացիա է հայտարարվում։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է։
Ընդհանուր առմամբ, ըստ ՌԴ ՊՆ-ի, զորակոչվելու է 300 հազար պահեստազորային։





























