Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դուրս գա Ուկրաինայից եւ նրան փոխհատուցում վճարի, տեղեկացրել է Evening Standart թերթը։
Թրասն ասել է, որ միայն փոխհատուցում վճարելուց հետո Ռուսաստանը կարող է միջազգային ասպարեզում հավասար գործընկեր համարվել։
«Սկզբում Ռուսաստանը պետք է հեռանա Ուկրաինայից։ Եվ մենք պետք է համոզվենք, որ տրվել է պատշաճ փոխհատուցում այն բանի համար, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում, եւ մենք պետք է համոզվենք, որ Ռուսաստանը երբեք նորից չի կարողանա սպառնալ իրեն սահմանակից երկրներին»,- ասել է վարչապետը։





























