Մոսկվայից Երեւան, Ստամբուլ եւ Բաքու մոտակա չվերթերի տոմսերը սպառվել են, գրում է РБК-ը։

Aviasales-ի տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։ Դեպի Երեւան տոմսերը հասանելի են միայն սեպտեմբերի 24-ից  (62 հազար ռուբլի)։

Դեպի Բաքու «Աերոֆլոտ»-ի տոմս կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 74,5 հազար ռուբլի։