ԵՄ կառավարությունների կողմից լրտեսական ԾԱ օգտագործումը հետաքննող եվրախորհրդարանականները քննդատում են Լեհաստանին եւ Իսրայելին․ հաղորդում է AP-ը։
«Ցավալի է, եւ մենք դատապարտում ենք այն փաստը, որ Լեհաստանի իշխանությունները չցանկացան համագործակցել մեր քննչական կոմիտեի հետ»,-ասել է պատվիրակության ղեկավար Յերուն Լենառսը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում։
Կոմիտեն հետաքննում է կառավարությունների կողմից իսրայելական Pegasus լրտեսական ծրագրերի եւ այլ ինվազիվ հսկողության գործիքների օգտագործումը:





























