Օդանավակայաններում եւ անցակետերում իրարանցման մասին տեղեկությունն այն բանից հետո, ինչ Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել, խիստ չափազանցված է, շատ են ֆեյքերը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այնտեղ տեղեկություն կա ինչ-որ աժիոտաժի մասին օդանավակայաններում եւ այլուր, այն խիստ չափազանցված է։ Խիստ չափազանցված, այնտեղ անցակետերի մասին է խոսքը եւ այլն։ Շատ ֆեյքեր են հայտնվում այս հաշվով»,- հինգշաբթի ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա ավելացրել է, որ այս տեղեկությանը պետք է վերաբերվել շատ ուշադիր՝ դրա զոհերը չդառնալու համար։