Իրանը սկսել է ածխաջրային պլաստիկների սեփական արտադրությունը, որոնք կիրառվում են պաշպանական արտադրության հավաքական մատերիալների ոլորտում:

«Այսօր մենք իրանական պաշտպանության նախարարության ռազմավարական ծրագրի հաջողության  ականատեսներն ենք»,- այսօր արդյունաբերական հոսքագծի բացման արարողության ժամանակ հայտարարել է ԻԻՀ-ի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հաղորդում է ISNA-ն:

Այդ տեխնոլոգիային տիրապետում են միայն 10 երկրներ, նշել է նախարարը` հավելելով, որ այժմ Իրանն էլ է միացել դրանց:

Վահիդին նշել է, որ Իրանի ձեռքբերումները ցույց են տալիս, որ չնայած պատժամիջոցներին` երկիրը խնդիրներ չունի նոր տեխնոլոգիաների ոլորտում:

Անցյալ տարվա հունիսի 9-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է թիվ 1929 բանաձեւը, որը նախատեսում է հավելյալ միջազգային պատժամիջոցների կիրառում Իրանի հանդեպ: Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 3 բանաձեւ է ընդունել հակաիրանական պատժամիջոցներով: