ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարքերի ոստիկանության դեմ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որը կալանավորվել էր ոչ պատշաճ կերպով  հիջաբ կրելու համար։ Նրա վիճակը վատացել է ոստիկանական բաժանմունքում։ Աղջիկը մահացել է հիվանդանոցում։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ բարքերի ոստիկանությունը պատասխանատու է Ամինիի մահվան համար։ 

Աղջկա մահից հետո Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել։

Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաեւ բարքերի ոստիկանապետ Մուհամեդ Ռոստամի Չեշմե Ղաչիի, բարքերի ոստիկանության Թեհրանի մասնաճյուղի ոստիկանապետ Հաջ Ահմադ Միրզայիի եւ անվտանգության ծառայության եւս հինգ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: