Իսրայելը համաձայնել է հակաօդային պաշտպանության առաջատար համակարգեր վաճառել Արաբական Միացյալ Էմիրություններին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սա երկրների միջեւ առաջին նման գործարքն է 2020 թվականին հարաբերությունների կարգավորումից հետո։

Գործարքը հաստատում է, որ որոշ արաբական պետությունների համար իսրայելա-պաղեստինյան երկարատեւ հակամարտությունը լուծելն այժմ ազգային առաջնահերթությունների՝ անվտանգության եւ տնտեսությն ստվերում է:

Իսրայելը հավանություն է տվել ամառվա կեսերին ԱՄԷ-ի ներկայացրած հայտին եւ երկրին կմատակարարի Rafael-ի արտադրության SPYDER շարժական կործանիչներ, ասել են երկու աղբյուրներ՝ հրաժարվելով լրացուցիչ մանրամասներ տրամադրել գործարքի զգայուն բնույթի պատճառով:

Երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄԷ-ն ձեռք է բերել իսրայելական տեխնոլոգիաներ, որոնք կարող են դիմակայել անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: