Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած 7 օրերի ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում АК, СВД և ПКտիպի հրաձգային զենքերից, թիրախային և անկանոն կրակոցներ են արձակել առաջնային գծի տարբեր ուղղություններով, որոնց արդյունքում օգոստոսի 21-ին արևելյան պաշտպանական հատվածում վիրավորվել է ՊԲ զինծառայող Նվեր Գարիկի Սարգսյանը:
Նախահարձակ հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ Բաքվի աղբյուրների ադրբեջանական կողմը ևս ունեցել է կորուստներ:




























