Օգոստոսի 26-ին, ժամը 16.50-ին, Մեղրիի Ադելյան փողոցի վերջնամասում կողաշրջվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վարորդը` 55-ամյա Դավիթ Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:




























