ԵԱՀԿ Բաքվի գրասենյակն անհանգստացած է ապրիլի 2-ին Բաքվում կայացած ընդդիմության ակցիային մասնակցած եւ պատասխանատվության կանչված վեց ակտիվիստների ճակատագրով։

Գրասենյակը հույս է հայտնում, որ նրանց գործերը վերաքննիչ դատարանում բազմակողմանիորեն կքննվեն, ասված է օգոստոսի 27-ին տարածված հայտարարության մեջ։

«Գրասենյակը մոնիտորինգ է անցկացնում ակտիվիստների դատական գործերի մասով, եւ մենք կասկածներ ունենք, որ արդար դատավճիռներ կկայացվեն»,- ասված է հայտարարության  մեջ։Նշենք, որ ապրիլի 2-ին Բաքվում կայացած ընդդիմության ակցիային ընդդիմադիրները պահանջում էին արձակել խորհրդարանը եւ Ադրբեջանում նոր ընտրություններ անցկացնել։ Ակցիան իրավապահ մարմիների կողմից դաժանորեն ճնշվել էր։