ՆԱՏՕ-ն չի ճանաչել Աբխազիայում օգոստոսի 26-ին կայացած նախագահական ընտրությունները։

«Նման ընտրությունների անցկացումը չի նպաստում Վրաստանում իրավիճակի խաղաղ եւ երկարատեւ կարգավորմանը։ Դաշինքը կրկին հայտարարում է Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու մասին»,- ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ։

Աբխազիայի ԿԸՀ-ի տվյալներով, Ալեքսանդր Անկվաբին ձայն է տվել ընտրողների 54,86 տոկոսը։ Երկրորդ տեղում 21,04 տոկոսով վարչապետ Սերգեյ Շամբան է, երրորդում՝ ընդդիմադիր Ռաուլ Խաջիմբան՝ 19 տոկոս։

Ընտրություններին  մասնակցել է ընտրողների 72,92 տոկոսը։