Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հասարակայնության հետ կապերի բաժնի նոր ղեկավար ունի: Վիկտորիա Սլոունը արդեն աշխատանքի է անցել, հաղորդում է Day.az-ը:
Օգոսոտոսի 27-ին Բաքվում Սլոունը մասնակցել է շարադրությունների միջազգային մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը:
Սլոունը փոխարինել է Թերի Դեվիդսոնին, ով լքել էր պաշտոնը Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ:




























