ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը կազմակերպության առաքելության հետ գտնվում է Հայաստանում, հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանի հետ։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Զասը եւ Գեւորգյանը քննարկել են ստեղծված իրավիճակը եւ անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցառումները՝ ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը։

ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։ Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկայիս  իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկուցել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին եւ լարվածության թուլացմանն ուղղված առաջարկներ մշակել։