Աբխազիայի նոր նախագահ Ալեքսանդր Անկվաբը, մտադիր է վերացնել երկրի վարչապետի պաշտոնը:
Այդ մասին հաղորդվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նորընտիր նախագահը իր մտադրությունը հաստատել է RBC-ի հետ հարցազրույցում:
Անկվաբի խոսքով, իր խմբավորման մեջ կարող են ընդգրկվել նաեւ իր մրցակիցների խմբավորումների անդամները: «Տաղանդավոր մարդիկ ամեն տեղ էլ անհրաժեշտ են` անկախ քաղաքական հայացքներից»,- նշել է Անկվաբը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Անկվաբը հաղթանակ է տարել` հավաքելով քվեների 54.86 տոկոսը:
Երկրորդ տեղում է վարչապետ Սերգեյ Շամբան (21,04 տոկոս), իսկ երրորդ տեղում` ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան (մոտ 19 տոկոս):
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.92 տոկոսը:




























