Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը թվով երրորդ հայտարարությունն է տարածել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեղադրանքների վերաբերյալ` խոստանալով ներկայացնել իրավական բոլոր հիմքերը:
«Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն օգոստոսի 29-ին կհրապարակի իրավական այն բոլոր հիմքերը, որոնք կապացուցեն, որ դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որեւէ դեպք չի եղել, ինչպես նաեւ կներկայացվեն այդ գործընթացի առավել բարելավմանը միտված նախարարության կողմից նախատեսվող քայլերը»,- ասված է ԿԳՆ հաղորդագրության մեջ:
«Հավելենք նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հավատարիմ է թափանցիկ, հաշվետվողական եւ ոլորտում իրականացվող գործընթացների վերաբերյալ հանրությանը լիարժեք ու ամբողջական իրազեկում ապահովելու իր որդեգրած գործելաոճին»,-նշել են ԿԳՆ պատասխանատուները:




























