Թուրքիայի Բոդրում հանգստավայրում իր արձակուրդն անցկացնող գերմանացի պրոֆեսոր Թոմաս Պուֆեն ձերբակալվել է՝ առանց թույլտվության երկրից միջատներ տեղափոխելու համար։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ գերմանացի պրոֆեսորը հանգստի ընթացքում հավաքել է տարբեր միջատներ, դրանք տեղավորել պլաստմասե տարրայում եւ տարել բեռնափոխադրման ընկերություն՝ Գերմանիա ուղարկելու համար։ Բեռնափոխադրման ընկերության աշխատակիցը կասկածել է եւ ահազանգել իրավապահներին։
Ձերբակալված գերմանացի պրոֆեսորը պնդել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ արգելված է միջատներին դուրս տանել։ «Այդ միջատները Ինդոնեզիայից են եկել Թուրքիա։ Ես դրանցից օրինակներ եմ վերցրել՝ պարզելու նրանց հետագա երթուղին։ Ուրիշ այլ նպատակ չեմ ունեցել»,-ասել է պրոֆեսորը։



























