ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը նախկինի պես միջոցներ ունի տնտեսական աճի խթանման համար: Այդ մասին հայտարարել է ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն կառույցի տարեկան համաժողովի ընթացքում:
Ընդ որում նա չի նշել ոչ միջոցները, ոչ էլ այն, թե ինչպես են դրանք կիրառվելու: Բեռնանկեն միայն նկատել է, որ ԴՊՀ սեպտեմբերյան հանդիպումը կտեւի երկու օր, ինչը թույլ կտա ավելի լավ մշակել ԱՄՆ դրամային քաղաքականությունը:
ԱՄՆ ֆոնդային բորսաները հայտարարությունների անորոշությանն արձագանքել են նախ որոշակի անկմամբ, ապա հետեւողական բարձրացումներով:



























