Մեծ Բրիտանիայի իշխանությունները Լիբիական Ջամահիրիայի ակտիվներից 3,4 մլն  եվրո հանել են արգելքից` ապստամբներին տրամադրելու համար: Այդ միջոցները նախատեսված են հումանիտար կարիքների համար, հաղորդել է  Europe1 ռադիոկայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Ստամբուլում օգոստոսի 25-ին տեղի էր ունեցել Լիբիայում իրավիճակի հարցերով միջազգային շփման խմբի հանդիպումը,  որտեղ ներկայումս նախագահում է Թուրքիան: 

Շփման խումբը խոստացել է աջակցել Ազգային անցումային խորհրդին: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ  լիբիական ակտիվների (1,5 մլրդ դոլար) ապասառեցման հարցն այս շաբաթ քվերակության կդրվեի  ՄԱԿ Ավնտանգության խորհրդի նիստում: Այդ միջոցները կհատկացվեն Լիբիայի նոր իշխանություններին:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Ազգային անցումային խորհրդին կոչ է արել  հանդուրժողական, ժողովրդավարական պետություն ստեղծելու պարտավորություն ստանձնել: