Ստամբուլում տեղի ունեցած գողության դեպքը խիստ զարմացրել է թուրք հասարակությանը։

Ռամադան ամսվա ընթացքում, երբ մահմեդականների համար կարեւոր գործերից է աղքատներին օգնելը, մի մարդ մտել է հացի խանութ, տեսնելով, որ ոչ ոք իրեն չի նայում, վերցրել աղքատներին օգնության համար նախատեսված դրամներով լեցուն տուփը եւ արագ հեռացել։

Խանութում տեղադրված անվտանգության տեսախցիկը ֆիքսել է գողության պահը։