Թուրքերը հինգ անգամ ավելի շատ են հեռուստացույց դիտում, քան գերմանացիները: Այդ մասին Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում  հայտարարել է ԳԴՀ Բադեն Վյուրթեմբերգի ինտեգրացիայի նախարար Բիլկայ Օնեյը: Նրա կարծիքով`  Գերմանիայում էմիգրանտների մեծ մասը «տառապում է ավելորդ ինքնավստահությունից»:
Ինչպես փոխանոցում է Zeit թերթը, նախարարի արտահայտությունը սուր քննադատության է արժանացել նրա կոալիցիոն գրոծընկերներ սոցիալ-դեմոկրատների եւ կանաչների կողմից:  Նրանցից Մեհմեդ Կիլիչը մեղադրել է նախարարին պոպուլիզմի մեջ  եւ պահանջել հրաժարվել իր արտահայտությունից: Բացասական է եղել նաեւ Բադեն Վյուրթեմբերգի վարչապետի արձագանքը:
Ի դեպ, Օնեյին մեղադրում են ոչ միայն էթնիկ թուրքերը, այլեւ գերմանացիները: Ընդդիմադիր Քրիստիան Բաումլերն այդ արտահայտության մեջ  հակաթուրքական քարոզչություն է նկատել: Նրա կարծիքով` ասվածի ենթատեքսն այն է, որ մինչ գերմանցիներն աշխատում են,  թուրքերը հեռուստացույց են դիտում: