Ֆիլիպինների հյուսիսիային մասում «Նամնադոլ» թայֆունը 8 մարդու կյանք է խլել, եւս 6-ն անհետ կորած են համարվում, հաղորդում է Associated Press-ը:
Փոթորկի պատճառով ԱՄՆ-ի ռազմածովայի ուժերն ստիպված են եղել հետաձգել դեպի Ֆիլիպիններ ավիակիր նավերի ուղեւորությունը:Ներկյումս փոթորիկը մոտենում է Թայվան կղզուն: Կղզու ղեկավարությունը նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել եւ կարգադրել է տարհանել 3,7 հազար մարդու: Ենթադրվում է, որ թայֆունը Թայվանին կհասնի երկուշաբթի:Փոթորկի արագությունը կազմում է 195 կմ/ժ, պոռթկումներով` մինչեւ 230կմ/ժ:




























