Մոտեցող փոթորկի պատճառով Նյու Յորքի ափամերձ թաղամասերից 370 հազար բնակիչ է տարհանվել, հաղորդում է CNN-ը:  ԱՄՆ արեւելյան ափի նահանգներում` Հյուսիսային Կարոլինայում, Վիրջինիայում եւ Ֆլորիդայում զոհերի թիվն արդեն հասել է 9-ի: Դադարեցված է քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը:

Ինչպես հաղորդում է CNN-ը,  վթարներից խուսափելու հմար էլեկտրաէնեգիայի նախազգուշական անջատումներ են իրականացվել Նյու Յորքի 32 հազար բաժանորդների շրջանում:  Կախված փոթորկի ուղղությունից`  հոսանքազրկումների ծավալը կարող է ավելանալ:  

Ընդհանուր առմամբ արեւելյան ափին հոսանքազրկվել է 2 մլն բաժանորդ:Օդերեւութաբանների տեղեկություններով` «Իրեն» փոթորիկը շարժվում է արեւմտյան ուղղությամբ:  Փոթորկի պատճառով դադարեցվել է  մի շարք նավթավերամշակող գործարանների, ինչպես նաեւ Նյու Ջերսիի ատոմակայանի աշխատանքը, հաղորդում  է Reuters-ը: Էլեկտրաէներգիայի մատկարարումը ծրագրվում է վերականգնել կարճ ժամանակահատվածում: