Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կարգադրել է ազատ արձակել 100 քաղբանտարկյալների:
Ինչպես փոխանցում է Gulf Times-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությանը, նրանց մի մասը ձերբակալվել էր 2009-ին` ընդդեմ նախագահ Ահմադինեժադի ընտրության բողոքի ակցիաների ժամանակ:Հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք համաներումը վերաբերում է նաեւ ամերիկացի երկու զբոսաշրջիկներին, որոնք օգոստոսի 20 –ին դատապարտվել էին 8 տարվա ազատազրկման` Իրան-իրաքյան սահմանն ապօրինի հատելու համար:
Ինչպես փոխանցում է CNN-ը, ամերիկացիների փաստաբանը հայտնել էր իրանական դատարանի վճիռը բողոքարկելու մասին: Նրա խոսքով` համաներման օգտին կարող է լինել սրբազան Ռամադան ամիսը: Սակայն այաթոլլահի այսօրվա հայտարարության մեջ որեւէ հղում չկա Ռամադանին:




























