Անթալիայի Քեմեր առողջարանի լողափում պայթել է ավազի մեջ թաղված ռումբը:

Ինչպես հաղորդում է Hurriet Daily News-ը, պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10 -ին,  հենց այն ժամին, երբ զբոսաշրջիկները հավաքվում են ափին:Թեթեւ վնասվածքներ են ստացել 10 զբոսաշրջիկներ, որոնք հիմնականում Նորվեգիայից են:  Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:

Պատճառներն ուսումնասիրելու համար ոստիկանությունը փակել է կատարվածի վայրը: