Մուամար Քադաֆիի կողմնակիցները սպանել են 170 ապստամբների եւ այրել նրանց դիակները:

Ինչպես փոխանցում է իտալական ANSA գործակալությունը,  բռնության հերթական ակտը հայտնաբերել են ապստամբները, երբ գրավել են Տրիպոլիի օդանավակայանի ճանապարհին գտնվող շենքը, որը վերահսկել է Քադաֆիի յոթ որդիներից կրտսերը: Ապստամբները շենքը հրդեհել են:

Ըստ արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաաալիքի`  Քադաֆիի կողմից իր հակառակորդների դեմ զինված արշավի արդյունքում զոհերի ընդհանուր թիվը հասնում է մոտ 13 հազարի: