Նապոլեոնի կայսրության պատմությունը հանվել է Ֆրանսիայի դպրոցական պարտադիր ծրագրից եւ ներառվել  ընտրովի թեմաների ցուցակում, տեղեկացնում է ֆրանսիական Figaro պարբերականը:

Վաղ միջնադարի շրջանն ամբողջությամբ հանվել է դպրոցական ծրագրից, եւ հիմա Հռոմեական կայրսությունից հետո աշակերտները միանգամից անցնելու են Կարլ Մեծի ժամանակաշրջանի ուսումնասիրմանը: Որոշումը պայմանավորված է ոչ եվրոպական մշակույթներին ավելի մեծ տեղ հատկացնելու անհրաժեշտությամբ:  Ծրագրում ներառվել են  ծաղկման շրջանում Չինական կայսրության, IV – V դդ Հնդկաստանի, միջնադարյան Աֆրիկայի մասին նյութեր:Բացի այդ, Վերածննդի մշակույթն ուսումանասիրելիս,  աշակերտներին կառաջարկվի «Վերածննդի մեկ գեղանկարչի կենսագրությունը կամ մեկ մշակութային օբյեկտի պատմությունը»:

Այնպես որ, աշակերտներն ստիպված կլինեն ընտրություն կատարել  Լեոնարդո դա Վինչիի, Լորենցո Մեդիչիի կամ էլ Սիքստինյան կապելլայի պատմության միջեւ, համատեղ ուսումնասիրել չի կարելի:Նույն տարբերակն է նաեւ բացարձակ միապետության  շրջանի պատմության դեպքում` XVI-րդ դարից մինչեւ  1715 թ-ը: Աշակերտները պետք է ընտրեն Ֆրանսուա I-ին, Հներիխ IV-ին, Լյուդովիկոս XIII-ին  կամ էլ  Լյուդովիկոս  XIV-ին:

Վերջապես, Նապոլեոնի կայսրության պատմությունն ուսումնասիրվում է  միայն Ֆրանսիական հեղափոխության համատեքստում` ընդամենը  հինգ թեմայի շրջանակում, որից միայն երկուսն է վերաբերում կայսրությանը: Ըստ Figaro-ի` աշակերտներն սկսելու են պատմությունն ուսումնասիրել պարզապես որպես դարաշրջանների կանգլոմերատ: «Եթե պատմությունը դա լեզուն է, ապա քրոնոլոգիան` քերականությունն է: Առանց նրա մեր անցյալի գիտակցությունը  կլուծվի անախրոնիզմի մեջ»,-գրում է թերթը: