Լիբիայի ազգային անցումային խորհուրդն ազատ է արձակել Քադաֆիի ռեժիմի ավելի քան 10 – 11  հազար բանտարկյալների: Այդ մասին հայտարարել է խորհրդի պաշտպանության գծով ներկայացուցիչ Ահմադ Օմար Բանին, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:

Նրա խոսքով` Քադաֆիի կառավարման վերջին ամիսներին ձերբակալվածների թիվը գնահատվում էր 57 - 60 հազար: 

Ահմադ Օմար Բանին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն զոհված բանտարկյալների, ինչպես նաեւ խորհրդի կողմից հետախուզվող անձանց մասին, հայտնել նոր իշխանություններին: