Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Գագարին գյուղի մոտ, այսօր` օգոստոսի 29-ի վաղ առավոտյան, «ԳԱԶել» մակնիշի 361 ՈՒՌ համարանիշի միկոավտոբուսը բախվել է «ԶԻԼ» մակնիշի 28 ՍՕ 837 համարանիշի բեռնատարին, ինչի հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 10 մարդ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶել»-ի վարորդը եղել է 33-ամյա Գոռ Սարգսյանը, իսկ «ԶԻԼ»-ի վարորդը` 60-ամյա Ռուսլան Բալինյանը:
«Սեւանի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Նիկողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց հիվանդանոց է տեղափոխվել երկու դիակ, եւս մեկ քաղաքացի հիվանդանոց բերելուց հետո է մահացել: Կոտրվածքներ ունեցող մեկ կնոջ էլ այժմ տեղափոխում են Երեւան:Մահացածներից մեկը տղամարդ է, երկուսը` կին, նրանց ինքնությունը դեռ չի պարզվել:
Հայտնի է միայն, որ Երեւան տեղափոխվող կինը 51 տարեկան է: Հրազդանի բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել է 6 վիրավոր, որոնցից մեկի կյանքին վտանգ է սպառնում: Վիրավորների ինքնության մասին տվյալներ մեզ չհայտնեցին: Ավելի ուշ կներկայացնենք այլ մանրամասներ եւս:




























