«Գազպրոմի» գյուտարարների խումբը արտոնագրել է այսբերգների դեմ պայքարի միջոցը, ավելի ճիշտ, «այսբերգի վտանգի դեմ առավել ակտիվ պայքարի միջոցն ու դրա իրականացման սարքը», հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ՍՊԱՐԿ-ի տվյալների բազան:
Գյուտարարներն առաջարկում են ուղղաթիռից այսբերգը ծածկել անջրաթափանց գմբեթով, որի տակից սառցակտորը հալեցնել եռման ջրի շիթերով:
Այսբերգների դեմ պայքարը լուրջ խնդիր է: Ներկայումս կան դրանց դեմ պայքարի մի քանի մեթոդներ` պայթուցիկների, ջրային թնդանոթների, տաք երկաթալարի միջոցով:




























