Չնայած Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին՝ Ճապոնիան հաստատակամորեն հավատարիմ է տարածքային խնդրի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանում ունեցած հիմնական ելույթում։

«Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են ծանր վիճակում, սակայն մենք խստորեն հավատարիմ ենք տարածքային խնդրի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը»,-ասել է Կիսիդան։