Երեւանում հասարակական տրանսպորտը պատրաստ է սեպտեմբերի 1-ին անխափան ուղեւորափոխադրումներ իրականացնել: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ անգամ եւս հստակեցնել երթուղիների ծանրաբեռնվածությունն ու, անհրաժեշտության դեպքում, ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը: Միաժամանակ հանձնարարվել է կուտակումները բացառելու նպատակով հերթապահություն սահմանել երթուղիների վերջնականգառներում եւ ավտոկայաններում:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս համատեքստում նաեւ զեկուցվել է, սեպտեմբերի 1-ից ամբողջությամբ երթեւեկելի կլինի նաեւ Աթենքի փողոցը: