Խարկովի մոսկովյան պողոտայում կհայտնվի նոր տրանսպորտային հանգույց` կվերանորոգվի հայկական նրբանցքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Խարկովի քաղաքային խորհրդի շինարարության եւ ճանապարհային տնտեսվարության դեպարտամենտի  տնօրեն Վլադիմիր Չումակովը, հաղորդում է  SQ-ն:

Չումակովի խոսքով, Մոսկովյան պողոտայի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: «Այս տարի մենք կվերանորոգենք մոսկովյան պողոտան, հիմնովին կվերանորոգենք հայկական նրբանցքից մինչեւ Սոչիի փողոց տանող ճանապարհը»,-նշել է պաշտոնյան:

Նրա խոսքով, Մոսկովյան պողոտայի շինարարությունը կտեւի երկու տարի:

Նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտին հասցնել 2012 թվին: