Իրանը չեղյալ է հայտարարել է պայմանագիրը Ռուսաստանի հետ: «Գազպրոմ-նեֆտը» չի մասնակցելու իրանական նավթային Ազար հանքավայրի մշակման աշխատանքներին` նախագծի իրականացման տեւական ձգձգումների պատճառով: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, նշել է իրանական տեղեկատվական Mehr գործակալությունը` վկայակոչելով Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչ Համիդ Քարիմիին:
Ռուսական ընկերության փոխարեն մասնակցելու է իրանական ընկերությունների կոնսորցիումը:
Ազար հանքավայրի նավթի պաշարները գնահատվում են 400 միլիոն բարել:



























