Պետդուման հավանություն է տվել ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն,  Զապորոժիեն եւ Խերսոնը որպես դաշնության սուբյեկտներ ՌԴ կազմում ընդգրկելու մասին սահմանադրական օրենքներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սեպտեմբերի 30-ին նախագահը եւ չորս շրջանների ղեկավարները Կրեմլում միջազգային պայմանագրեր են ստորագրել վերոնշյալ շրջանները Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին։