ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին  ներկա էր Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, քննարկվել են զինվորական դատախազության եւ քննչական ծառայության ոլորտներին առնչվող հարցեր: