Զիմբաբվեն կկանգնի վտանգի առջեւ Լիբիայի սցենարի կրկնությամբ, եթե իշխանությունները շարունակեն մերժել ազատությունների ընդլայնման հասարարակական պահանջները: Այդ մասին հայտնել է Զիմբաբվեում Լիբիայի հյուպատոս Մուհամեդ Էլբարաթը, հաղորդում է զիմբաբվեական Radio Nehanda-ն:
«Մենք պետք է աջակցենք մայրցամաքի վրա ժողովրդավարական միտումներին, այսպես թե այնպես դրանք հնարավոր չէ կասեցնել: Մեր ազգը 42 տարի զգացել է դեմոկրատական փոփոխությունների կարիքը, նման իրադարձություններ կարող են տեղի ունենել նաեւ այստեղ»,-նշել է դիվանագետը:
Լիբիական դիվանագետները արդեն բախվել են Զիմբաբվեի իշխանությունների քննադատությանը այն բանի համար, որ փոխել են իրենց շենքի դրոշը: Զիմբաբվեի կառավարությունը դեռեւս չի ճանաչել Ազգային անցումային խորհրդին: «Մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք Լիբիայի իշխանությունների հետ, իսկ այս դրոշը չենք ճանաչում»,-հայտարարել է Զիմբաբվեի ԱԳՆ մշտական քարտուղար Դժո Բիմհան:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն երկիրը ղեկավարում է1987 թ.-ից: Նա դարձել է բռնապետության խորհրդանիշներից մեկը: Նա ապաստան էր տրամադրել Եթովպիայի նախկին բռնապետ Մենգիսթ Խայլե Մարիամուին, ում տապալել էր 1991 թ.-ին:



























