Էստոնիայում կայացել են նախագահի ընտրությունները: Խորհրդարանը Թոոմաս Հենդրիկ Իլվեսին վերընտրվել է հերթական ժամկետով, հաղորդում են էստոնական լրատվամիջոցները:

Նրա օգտին քվեարկել են 101 պատգամավորներից 73-ը: Իլվեսի մրցակից, Եվրախորհրդարանի պատգամավոր Ինդրեկ Տարանդի օգտին քվեարկել է 25 պատգամավոր: Ըստ Սահմանադրության` երկրի ղեկավարն ընտրվում է 5 տարով:

Իլվեսին աջակցել է կառավարող կոալիցիան, որն իշխանության ղեկին է արդեն վեց տարի:

Թոոմաս Հենդրիկ Իլվեսը զբաղեցնում է Էստոնիայի նախագահի պաշտոնը 2006 թվականից: