Հայտնի է դարձել Երեւան-Սեւան ճանապարհին` Գագարին գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացածների ինքնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` օգոստոսի 29-ի ժամը 06.00-ին Երեւան-Իջեւան ճանապարհի 53-րդ կմ-ին (դեպի Երեւան տանող ուղեմասում) անհայտ անձի վարած «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է 32-ամյա Ռազմիկ Բ.-ի վարած «ԶԻԼ ՄՄԶ-4502»  մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ԳԱԶ-322132» ավտոմեքենայի ուղեւորներ` 37-ամյա Անահիտ Դավիդյանը եւ 20-ամյա Հասմիկ Մկրտումյանը տեղում մահացել են, իսկ 12 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 33-ամյա Սարգսյանը, մահացել է:

Ըստ ոստիկանության տվյալների, ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու ուղղությամբ: Այնինչ ԱԻՆ փրկարար ծառայության տվյալներով, «ԳԱԶ 322132»-ի վարորդը եղել է 33-ամյա Գոռ Սարգսյանը: