2011թ. Իտալիայի ամփոփիչ տնտեսական աճը կկազմի 0,8 տոկոս: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ansa գործակալությունը, ասվում է ԱՄՀ-ի վերջին կանխատեսման մեջ: Հունիսյան կանխատեսումների համեմատ, ցուցանիշը նվազել է 0,2 տոկոսով:

2012-ին ԱՄՀ-ն կանխատեսում է իտալական տնտեսության 0,7 տոկոս աճ:

Իտալիան բյուջետային դեֆիցիտի կրճատմանմիջոցներ է ձեռնարկել, սակայն ծախսերի եւ մուտքերի հավասարակշռության հասնելու համար լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ:

Նշենք, որ 2012-13 թվականներին Իտալիան նախատեսում է կրճատել բյուջեի ծախսերը մինչեւ 25 մլրդ եվրոյով: