Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության պատգամավորներ Վադիմ Կոլսինչենկոն եւ Սերգեյ Կիվալովը Ուկրաինայի խորհրդարանում գրանցել են «Պետական լեզվական քաղաքականության հիմքերի մասին» օրինագիծը, համաձայն որի հայերենը, այլ լեզուների թվում, կարող է «ազատորեն գործածվել» երկրում։

Օրինագծում Սահմանադրությանը համապատասխան որոշվում են Ուկրաինայի լեզուների կիրառման կարգը եւ պետության լեզվական քաղաքականության սկզբունքները, հայտնում է  Analitika.at.ua-ն։

Համաձայն օրինագծի՝ Ուկրաինայի տարածքում երաշխավորվում է տարածաշրջանային լեզուների՝ ռուսերենի, բելառուսերենի, բուլղարերենի, հայերենի, գագաուզերենի, իդիշերենի, ղրիմյան թաթարերենի, մոլդավերենի, գերմաներենի, լեհերենի, ռումիներենի, սլովակերենի եւ հունգարարենի գործածությունը։

Օրինագիծը նաեւ նախատեսում է պետական եւ տարածաշրջանային լեզուներով կրթություն ստանալու հնարավորության ապահովումը։