2011 թ. Վրաստանը սպասում է 3 մլն զբոսաշրջիկների, ֆրանսիական «La Tribune» հանդեսի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան: Նախորդ տարի Վրաստան են այցելել 2.1 մլն զբոսաշրջիկներ:

Հենց զբոսաշրջության աճով էլ Վ. Կոբալիան պայմանավորել է 6.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:

Զբոսաշրջության զարգացումը Վրաստանում հիմնականում տեղի է ունենալու ձմեռային զբոսաշրջության հաշվին: Ըստ Կոբալիայի` Վրաստանը ձեռք է բերել ATR օդանավեր, որոնք զբոսաշրջիկներին պետք է հասցնեն լեռնային շրջանները: Բացի այդ` Վրաստանը համագործակցում է Poma ընկերության հետ` ճոպանուղիների մատակարարման հարցում:

Նշենք, որ Հայաստանը, ըստ պաշտոնական կանխատեսումների, այս տարի սպասում է մոտ 800 հազ. զբոսաշրջիկ: