Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է մտցրել Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցների եւ բարքերի ոստիկանության դեմ։

Պատժամիջոցներ մտցնելու պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է ոստիկանական տեղամասում, որին հաջորդել են բողոքի ցույցեր Իրանում։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ պատժամիջոցներ է մտցրել ընդհանրապես բարքերի ոստիկանության եւ նրա պետ Մոհամեդ Ռոստամի Չեշմե Գաչիի ու Թեհրանի բաժնի պետ Խաջա Ահմեդի Միրզայիի դեմ։